Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Պարոն Մուկուչյանը չի թողնում՝ Ծառուկյանը ժողովրդի հետ հանդիպի

Պարոն Մուկուչյանը չի թողնում՝ Ծառուկյանը ժողովրդի հետ հանդիպի
13.03.2017 | 10:55

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում ընտրողների հետ հանդիպումը ավանդույթի համաձայն սկսեց իր հաջողության պատմությունից։
«Մենք գործունյա մարդ ենք, զրոյական կարգավիճակից այսօր այս աստիճանի հասել ենք մեր աշխատանքով, պետական պաշտոն չեմ ունեցել, որևիցե մենաշնորհ չկա»,- ասաց նա։ Ծառուկյանը խոսեց երկրի խնդիրներից՝ գործազրկությունից, վարկերից, արտագաղթից, թոշակները բարձրացնելու և հարկերը նվազեցնելու անհրաժեշտությունից։ Նրա խոսքով՝ 2009-ից հետո «ամեն օր վատ ա», սակայն հնարավոր է երկրում իրավիճակը փոխել, քանի որ «սաղ-սաղ միլիոնուկես ժողովուրդ ենք մնացել»։ Տնտեսությունն առողջացնելու համար Ծառուկյանը առաջարկում է արտոնություններ տալ փոքր և միջին բիզնեսին։ «Ամերիկայի պես պետությունում փոքր ու միջին բիզնեսը տալիս ա բյուջեի 64 տոկոսը, մեր երկրում՝ 1-1,2 տոկոս։ Այսինքնս՝ անդունդի եզրին կանգնած ա»,- ասաց նա։


Ծառուկյանն առաջարկում է մեծացնել արտահանումը արաբական երկրներ, որտեղ «բացի տուրիստներից ոչ մի բան չկա»։ Ըստ նրա, Հայաստանը կարող է դառնալ նման երկրներ էկոլոգիապես մաքուր սնունդ արտահանող երկիր։ «Հայ ժողովրդի պես աշխատող ժողովուրդ չկա։ Ոչ մի ազգի չես կարա պարտադրես շաբաթ, կիրակի գա գործի, 8-ի տեղը 10 ժամ աշխատի։ Բայց մեր ազգը պատրաստ է, միայն իր ընտանիքին կերակրի»,- ասաց նա։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, թե Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպումներին նյութական օժանդակության խոստումներ տալով՝ օրենք է խախտում, Ծառուկյանն ընկալել է որպես իր քարոզարշավը խոչընդոտելու փորձ։ «Այսօր պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ ես հանդիպեմ, կամ որևիցե մի բան ասեմ՝ ապրիլի 2-ից հետո կկատարեմ։ Ասում ա՝ դա ընրակաշառք ա։ Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում։ Չի կարող պատահել՝ մեկը ասի՝ Ծառուկյանին մի հարցով դիմել եմ, հարցը չի կարգավորվել։ Այնպես որ, Բանավանի հարցով տեղյակ եմ, խնդիրներին լուծում կտանք»,- այնուամենայնիվ, խոստացավ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ